Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի բռնաճնշումները |azatutyun.am|

azatutyun.am: Human Rights Watch իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանին՝ ընդդիմադիրներին և ակտիվիստներին բռնաճնշումների ենթարկելու համար, որոնք հաջոդել են հուլիսի 14-ին Բաքվում անցկացված չարտոնված ցույցերին։

Օգոստոսի 19-ին տարածած հայտարարությունում նշված է, որ շատերը ձերբակալվել են «սարքած մեղադրանքներով»՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները խախտելուց մինչև հեղաշրջման փորձ։

Հուլիսի կեսերին Հայաստանի հետ սահմանային բախման ժամանակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել Բաքվի փողոցներ՝ աջակցություն հայտնելու իրենց զինված ուժերին։ Մի խումբ ցուցարարներ ներխուժել էին խորհրդարանի շենք։

Իշխանությունները ցույցերը գնահատել էին կառավարությունը տապալելու փորձ, որը կազմակերպել էր ընդդիմությունը։ Ձերբակալվել էին տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության շուրջ երկու տասնյակ անդամեր։

«Ադրբեջանում ձերբակալությունների վերջին ալիքը հաջորդում է լավ փաստաթղթավորված սխեմայով կատարվող քաղաքական շարժառիթներով ձերբակալություններին և դատական հետապնդումներին և սպառնում է վերացնել երկրի ընդդիմադիր ամենահին կուսակցություններից մեկը։

Իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան բռնաճնշումներին, ազատ արձակեն անարդարացի ձերբակալվածներին և հետաքննեն իրավապահ մարմինների գործողությունենրը», – հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտորնակն Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Գիորգի Գոգիան։

Ադրբեջանում վերջին ձերբակալությունները սկսվել էին երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ելույթից հետո։ Նա ընդդիմությանը անվանել էր «դավաճաններ, թշնամիներ, 5-րդ շարասյուն» և խոստացել էր լուծել նրանց հարցերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.