Ալեքսանդր Արզումանյանը «7-ի գործով» դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել, պահանջում է արդարացում

Այսօր Վճռաբեկ դատարան է ներկայացվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերով հարուցված հայտնի «7-ի գործով» դատապարտված Ալեքսանդր Արզումանյանի վճռաբեկ բողոքը՝ արդարացման պահանջով:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ի հունիսին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, սակայն համաներման մասին Ազգային ժողովի որոշման հիման վրա երեք այլ ընդդիմադիր գործիչների հետ ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Արզումանյանը 2017 թվականից կրկին անցել է դիվանագիտական ծառայության և Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:

«Սա «7-ի գործով» քաղբանտարկյալների երրորդ բողոքն է Վճռաբեկ դատարանին», – նաև ասված է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ՀՔԾ-ում շարունակում են 2008-ի իշխանության թելը թելել». Մարտի 1-ի տուժածներն ահազանգում են անարդարության մասին |forrights.am|

Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա. Անդրանիկ Քոչարյան |news.am|

Այսօր մեկնարկում է «դարի դատավարությունը». Սա դաս կլինի մնացածներին |lragir.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.