Արամ Մինասյանը ներկայացրեց իր պատկերացումը քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Միայն օրենքներում փոփոխություն կատարելը  բավարար չէ, որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ։ Սեպտեմբերի 2-ին «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը։

«Մենք ողջունում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարում պետության որդեգրած քաղաքականությունը, բայց պետք է նշել, որ միայն օրենքով փոփոխություն կատարելը  բավարար չէ,  որպեսզի քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ։

Դրա հետ կապված՝ կցանկանայի տեղեկացնել, որ դեռս 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակվել է զեկույց՝ հայեցակարգ քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ մանրամասն նկարագրվել են թե առաջ քաշված խնդիրները, թե դրանց ուղված լուծումները»,- ասաց Մինասյանը։

ՄԻՊ ներկայացուցչի կարծիքով՝ այդ ամենը անհրաժեշտ է ընդհանուր դիտարկել, իսկ օրենքներում միայն դրվագային փոփոխություններ կատարելով՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կարող է արդյունավետ չլինել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.