Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է հայատյացությունը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցազրույցը “Nouvelles d’Arménie” պարբերականին:

 Արման Թաթոյանը «Nouvelles d’Arménie» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծություններին և գնդակոծություններին, Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին և այլն:

….««Nouvelles d’Arménie». Ի՞նչ վնաս են կրել Տավուշի խաղաղ բնակիչներն ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների ժամանակ:

Արման Թաթոյան. Փաստահավաք աշխատանքները փաստում են, որ քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ:

Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է հստակ տարանջատում քաղաքացիական բնակավայրերի և ռազմական հաստատությունների միջև: Քաղաքացիական բնակավայրերը պետք է պաշտպանված լինեն: Երեխաները, տարեցները, կանայք ենթակա են հատուկ պաշտպանության:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես առավոտյան և ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների և մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ:

Օրինակ, արկերից մեկն ընկել է Չինարի գյուղի տներից մեկի բակում՝ գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ»: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.