Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի. Զոհրաբ Մնացականյանը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին |aysor.am|

aysor.am: Եթե նույնիսկ արտակարգ դրությունն ավարտվի, չի նշանակում, որ սահմանների հարցը կլուծվի, Ռուսաստան մեկնող քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դուք հիմա ուզում եք, որ ես լուծեմ ուրիշ երկրի կանոնի փոփոխության հարցը: Էլի եմ կրկնում՝ խնդիրը ծանոթ է, բայց լուծումն առկա չէ, որովհետև լուծումը վերաբերում է այլ երկրների որոշումներին: Ձեր ասածն է՝ թողեք գնանք, բայց հիմա հնարավոր չէ»:

Մասնակիցների հարցին՝ ե՞րբ հնարավոր կլինի մեկնել ՌԴ, արտգործնախարարը պատասխանեց, որ որևէ խոստում չի կարող տալ, քանի որ դեռ հստակ լուծում չկա:

Քաղաքացիներն էլ հույս հայտնեցին, որ կառավարության առաջիկա նիստին կներկայացվի իրենց խնդիրը, այլապես նստացույց կսկսեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.