ՀՀ նախագահը ստորագրել է նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:

ՀՀ նախագահի հրամանագրով Էրիկ Գրիգորյանն ազատվել է բնապահպանության նախարարի պաշտոնից ու նշանակվել շրջակա միջավայրի նախարար:

Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ ազատվելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար՝ ազատվելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից:

Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար՝ ազատվելով տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից:

Հակոբ Արշակյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ ազատվելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:

Օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ կառավարությունը բաղկացած է հետևյալ նախարարություններից.

Արտաքին գործերի նախարարություն

Պաշտպանության նախարարություն

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Արդարադատության նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարություն

Առողջապահության նախարարություն

Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի նախարարություն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.