ՀՀ-ում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ Այս մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը գրել է․
«Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:
Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»: