ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի կոչ է արել |factor.am|

factor.am: Եվրամիությունը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

Նա նշել է, որ սեպտեմբերի 27-ին շփման գծում իրավիճակի սրումը հանգեցրել է զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի՝ ԵՄ անունից կոչ անելով դադարեցնել ռազմական գործողություններն ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմը։

«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.