<p lragir.am: class=”single-entry-title”>ԱՄՆ Կոնգրեսմեն Ֆրենկ Փալոնը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան․
«Ամիսներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելացնում էին իրենց մարտաշունչ հռետորաբանության աստիճանն ու սադրիչ գործողություններն ընդդեմ Արցախի եւ Հայաստանի։
Կոնգրեսի`հայկական հարցերով հանձնախումբը պետքարտուղարությունից հետևողականորեն պահանջել է նվազեցնել այս վտանգավոր վիճակի լարվածությունը և ագրեսորներ Ադրբեջանին ու Թուրքիային հաշվետու դարձնել իրենց ապակայունացնող գործողությունների համար։
Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի խաղալու այս բռնությունը կասեցնելու գործում։ Պետք է գործենք արագ և վճռականորեն ագրեսիայի դրսևորումը զսպելու համար»,- նշել է նա։