ermenihaber.am: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահը Ունալ Չևիքյոզը հեռուստաեթերով մասնակցել է հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների թեմայով քննարկմանը։
Ընդդիմադիր գործիչը նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։
«Ցավոք, շշուկներ կան այն մասին, որ Թուրքիան ջիհադիստների խմբեր է ուղարկել Ադրբեջան»։
Էրդողանի «խոսափող» համարվող թուրքական «Sabah» թերթի կայքը Չևիքյոզի հնչեցրած մտքերը բնորոշել է սկանդալային՝ նշելով, որ այդ գործիչը չի կարողանում «մարսել թուրք-ադրբեջանական բարեկամությունը»։
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում նաև այն փաստի վրա, որ մինչև հիմա ԺՀԿ կուսակցության ղեկավարի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի անունից Ադրբեջանին զորակցող որևէ գրառում չի արվել կուսակցության պաշտոնական էջում։