Ուկրաինացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել գալ Հայաստան ու օգնել հայերին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Արտեմ Դմիտրուկը խորապես անհանգստացած է Արցախում ընթացող պատերազմական իրավիճակով, փոխանցում է AnalitikaUA.net-ը։

«Ես` որպես Ուկրաինայի ազգային պատգամավոր և Հայաստանի հետ բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար, խորապես անհանգստացած եմ Արցախում տիրող իրավիճակով: Հաղորդում են թեժ մարտերի մասին սահմանի ողջ երկայնքով, խփված ուղղաթիռների մասին, երկու կողմն էլ զորքերը սահման են ձգում: Համոզված եմ, որ ցանկացած կոնֆլիկտ կարելի է լուծել խաղաղ ճանապարհով»,- գրել է Դմիտրուկն իր ֆեյսբուքյան էջում:

Ուկրաինացի պատգամավորն առաջարկել էր նաև Հայաստան մեկնել՝ եղբայրական հայ ժողովրդին տեղում օգնելու համար. «Ուկրաինայի ազգային պատգամավորներին, նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներին կոչ եմ անում միավորվել, որպեսզի մեկնենք իրադարձությունների գոտի ու տեղում բարեկամ հայ ժողովրդին օգնենք»։

Ավելի վաղ Գերագույն ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Դարիա Վոլոդինան, Տելեգրամի իր ալիքում գրել էր, որ երկու կողմն էլ պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, և ասել, որ ոչ մի կերպ չի կարող արդարացվել քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.