Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ անհանգստանալու առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա Նովոստին։
Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և ներկայիս սրման հետևանքները պիտի տեղափոխվեն քաղաքադիվանագիտական հարթակ», – ասել է նա։
Պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի պայմաններում Ռուսաստանի մարտական պատրաստության բարձրացման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն հայտարարեց, որ այս պահին ռազմական հնարավորությունների մասին խոսք չի գնում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ավելացրեց, որ Մոսկվան կապվել է Անկարայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված։