Արցախի ԱԺ նախագահ. Եթե պատերազմը շարունակվեց, ՀՀ ԱԺ-ն պետք է քննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հավասարակշռված հայտարարություններով են հանդես եկել, իսկ Թուրքիան լիիրավ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, Իրանը պահպանում է չեզոք դիրք, այս արձանագրումն ասուլիսի ժամանակ արեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

«Ադրբեջանն ասում է` բանակցություններով հարց չի լուծվի, բայց ե՞րբ է Ադրբեջանը բանակցել Արցախի իշխանությունների, Արցախի ժողովրդի հետ, մեզ հետ խոսել են հրանոթի լեզվով, հրանոթի լեզվով էլ պատասխան են ստանում: Ես կարծում եմ` այս պատերազմը, որը Ադրբեջան-Թուրքիան տանդեմն է ուղղված Արցախի դեմ, ոչ թե Ադրբեջանի ժողովրդի պատերազմն է, այլ Իլհամ Ալիևի իշխանությունը պահելու», – հայտարարեց նա:

Վերջինս խնդրեց համանախագահող երկրներին հաշվի առնել այն փաստը, որ Արցախի իշխանությունները ևս` որպես պատերազմող կողմ, պետք է մասնակցեն բանակցություններին: «Մենք սպասում ենք քաղաքակիրթ աշխարհի կողմից, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Խաղաղ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, պատերազմի ժամանակ զրոյական փուլ են տեղափոխվում բանակցությունները: Եթե պատերազմը շարունակվեց, ապա Ազգային ժողովը գտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովում պետք է քննարկվի Արցախի անկախության ճանաչման հարց», – նշեց Արթուր Թովմասյանը:

Ըստ նրա` եթե այդ հարցը քննարկվի ՀՀ ԱԺ-ում, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.