Տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ներկայացրեց իրենց դիտարկումը հակառակորդի տեխնիկայի վերաբերյալ․

«Այսօր մի հետաքրքիր դիտարկում ենք արել․ երբ մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված տեխնիկան, այդ տեխնիկաները հարձակվողական են․ դրանք տանկեր են, անօդաչուներ են, ուղղաթիռներ են։ Իսկ նրանք տեղադրում են մեր հակաօդային պաշտպանության որոշ տեխնիկաներ, հիմնականում ՝ ՕՍԱ-ներ։ ՕՍԱ-ն հարձակվողական զենք չէ, ՕՍԱ-ով պաշտպանվում են։  Եվ նրանք մարտական տակտիկա են կիրառել՝ վնասազերծելու առաջին հերթին մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները»,-նշեց Արայիկ Հարությունյանը։

Նախագահը կրկին ընդգծեց, որ սա կենաց-մահու պատերազմ է, և մենք այս պատերազմը հաղթելու ենք։

«Ամեն օր ես հիանում եմ Արցախում, Հայաստանում և սփյուռքում ապրող իմ հայրենակիցներով։ Չենք հասցնում, համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելով, ապահովել, որ կամավորականները զբաղեցնեն մարտական դիրքեր»,-իր խոսքում նշեց Արցախի նախագահը։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանության վարքագծին և երկխոսության հնարավորությանը՝ Արայիկ Հարությունյանն ասաց․

«Նման վարքագիծ ունեցող իշխանության (խմբ․- Ադրբեջանի) հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Թուրքիայի լկտիությունը դուք ամեն օր տեսնում եք, ես այսօր ևս պետք է դրա մասին ասեմ։ Այո՛, մենք մարտնչում ենք թուրք-արդեջանական համատեղ ուժերի դեմ, և դա ընդհանուր ծրագիր է, խնդիրը միայն Արցախը չէ»։

Արցախի նախագահը ևս մեկ անգամ անդրադարձավ դիրքերի հարցին և նշեց, որ տակտիկական առումով որևէ շատ կարևոր դիրք հակառակորդը չի գրավել։

«Մենք շատ կարևոր առաջխաղացում չենք ունեցել, բայց վնասազերծել ենք հակառակորդի զինտեխնիկայի բավականին մեծ քանակի ուժեր, և նրանք նաև մարդկային կորուստներ ունեն»,-հավելեց Արայիկ Հարությունյանը։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.