Կիպրոսը դատապարտել է Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա |armenpress.am|

armenpress.am: Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության  գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից, ինչը դաժան բախումների է հանգեցրել, որոնք զոհերի պատճառ են դարձել քաղաքացիական բնակչության շրջանում: Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը տարածել է հունական «Greek city time»-ը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ դադարեցնել ռազմական գործողությունները` լարվածությունը հնարավորինս արագ նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրադարձությունների զարգացման լույսի ներքո արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որի ընթացքում վերջինս նրան տեղեկացրել է իրավիճակի զարգացման մասին:

Իր հերթին, պարոն Քրիստոդուլիդեսը  Մնացականյանին հայտնել է Կիպրոսի կառավարության աջակցության մասին հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և դատապարտել է երրորդ կողմերի ցանկացած գործողությունը եւ միջամտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.