ԱՄՆ պետդեպարտամենտի կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ․ Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական ագրեսիայի, Ադրբեջանի կատարած հանցագործությունների վերաբերյալ Արցախի ԱԳՆ-ի՝ այսօր ընդունված հայտարարությունն արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում, եւ հիմա աշխատանքներ են տարվում, որ այդ փաստաթուղթը տարածվի նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում։

«Մեր մշտական ներկայացուցիչներն արտերկրում աշխատում են արտակարգ ռեժիմով։ Աշխատանք է տարվում տարբեր գործիչների հետ, եւ տեսնում ենք, որ մի շարք հայտարարություններ են տարածվում, որտեղ միանշանակ դատապարտվում է ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի դեմ»,- ասել է նա։ 

Արցախի ԱԳ նախարարը նշել է, որ Նիդերլանդների Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել եւ ընդունվել են երկու բանաձեւեր, որոնցով կոչ են անում սեփական կառավարությանը, որ վերջնագիր ներկայացնի Ադրբեջանին եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ջանքեր գործադրի, որ գործընկերության եւ համագործակցության վերաբերյալ Ադրբեջան-ԵՄ բանակցությունները դադարեցվեն, խնդրում են նաեւ, որ կառավարությունը համապատասխան բոլոր հարթակներում Թուրքիային եւ այլ պետություններին կոչ անի զերծ մնալ հակամարտությանը միջամտելուց։ Փաստաթուղթը պետք է քննարկվի սեպտեմբերի 30-ին։ 

«Վերջին 24 ժամվա մեջ ամենակարեւոր հայտարարությունը համարում ենք ԱՄՆ պետական դեպարտամենտի հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել պատերազմական գործողությունները եւ անցնել բանակցությունների, այլ նաեւ նշվում է, որ երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ անթույլատրելի է։ Այս կոչն ուղղված է Թուրքիային եւ այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձությունների մեջ»-հավելել է Մայիլյանը։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ և հատուկ ընդգծել, որ արտաքին ուժերի կողմից խնդրին մասնակցությունը կլինի խիստ վնասակար և կարող է միայն վատթարացնել տարածաշրջանի լարվածությունը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.