tert.am: Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հունվարի 16-ից սկսվել են կարանտինային ժամանակավոր բուսասանիտարական միջոցառումներ` Ադրբեջանից լոլիկի ներկրման սահմանափակումների տեսքով, հայտնում minval.az լրատվականը:
Գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրում, Պետական տեսչական հանձնաժողովի տվյալներով, Ադրբեջանից ներկրված լոլիկի պտուղների կարանտինային բուսասանիտարական հսկողության ժամանակ 17 դեպքում հայտնաբերվել է ToBRFV վարակ: Այս կապակցությամբ Կոմիտեն բուսասանիտարական ժամանակավոր կարանտինի մասին որոշում է ընդունել: