Ինձ փակ համարով զանգել, ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ․ Վալերիյ Օսիպյանին սպառնացել են |hraparak.am|

hraparak.am: ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերին Օսիպյանին, ով վերադարձել է Հայաստան և մասնակցում է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ցույցերին, ինչ-որ անձինք զանգում և սպառնում են: Տեղեկությունը  հաստատեց ինքը` Օսիպյանը. «Ինձ փակ համարով զանգել ասել են` դո՞ւ ես Նիկոլին դեմ ու միանգամից անջատել են հեռախոսը»:

Հարցին` իր որոշումներում ինչ-որ բան կարո՞ղ է փոխել այդ սպառնալիքը, Օսիպյանն ասաց. «Ի՞նչ որոշում փոխել, ես մտահոգված եմ իմ երեխաների ապագայի համար մեր երկրում, ինչի՞ ես պիտի փոխեմ: Բացի դրանից` ասում են, որ ինչ-ոչ խմբեր կան քաղաքում, որոնք նիկոլապաշտ խմբեր են, և իմ բարեկամներին ասել են, որ կարող ա ձեզ վնաս տան: Իրավապահ համակարգից էլ ինձ ասացին, որ պարոն Օսիպյան, զգույշ եղեք, որ կարող է Ձեզ բռնեն: Դե, թող բռնեն: Եթե կարծիք արտահայտելու համար, որ մեր երեխաները պետք է մեծանան արժանապատիվ երկրում, պետք է էսպես անեն, թող անեն»:

Օսիպյանը նշեց նաև, որ այս պահին որևԷ բան դեռ չի պատրաստվում անել, բայց եթե որևէ բան պատահի իր կամ իր հարազատների հետ, ապա ամբողջ պատասխանատվությունը կրելու է ներկայիս իշխանությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.