Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

Դաշտ և  Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան։ Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։

Դաշտում 2019 թվականին սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի՝ տրակտորի օգտագործման համար անհրաժեշտ գործիքների ձեռքբերման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 4 մլն 915.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39%՝ 1 մլն 915.0 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61%`3 մլն դրամ:

Նշվում է, որ Կողբավանում էլ գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագրի արժեքը կազմել է 20 մլն 990.0 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 9 մլն 445.5 հազ. դրամը եղել է ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը, իսկ 55%-ը` 11 մլն 544.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը:

 

Վերոնշյալ ծրագրերի արդյունքում Դաշտ և Կոբավան համայնքների հողօգտագործողներին լայն հնարավորություն կտրվի առավել արդյունավետ կազմակերպելու գյուղատնտեսական աշխատանքները, և նրանք այլևս ստիպված չեն լինի մասնավորի կողմից գյուղտեխնիկա վարձակալել: Բացի այդ, նշված համայնքներում կընդլայնվեն մշակովի հողատարածքները և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.