Սյունիքի որոշ հատվածներում ռազմական դրության հետ կապված գործընթացներ են ընթանում. Գաբրիելյանը՝ ԱԱԾ իրազեկման մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձավ ԱԱԾ իրազեկմանը՝ ՀՀ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լուսաբանման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ՝ նշելով, որ որպես նախկին լրագրող՝ հարցն իրեն էլ է հետաքրքրել:

«Կարծում եմ՝ ԱԱԾ-ն այստեղ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգա: Մոտավորապես գիտեմ խնդիրը, որ, ըստ էության, այնտեղ ռազմական դրության հետ կապված որոշակի գործընթացներ են ընթանում այս պահին: Այստեղ նույնպես շարժվենք չվնասելու տրամաբանությամբ: Ինչ-որ պահից սկսած այնտեղ նույնպես ազատ ելումուտ կլինի»,- նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ այս պահին իրեն հայտնի չէ գոնե մի դեպք, երբ լրագրողի մուտքը կամ գործունեությունն այդ հատվածում խոչընդոտվել է: 

Ազգային անվտանգության ծառայությունը որևէ բան չի ցանկանում թաքցնել՝ նշեց պատգամավորը՝ հավաստիացնելով, որ համացանցի և սոցիալական էջերի օգնությամբ հիմա ամեն բան շատ արագ է հայտնի դառնում՝ անգամ առանց լրագրողների աշխատանքի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.