tert.am: Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Արարատ Խաչատրյանը նոյեմբերի 30-ին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ մի քանի օր անց սպանված վերադարձվել է Կարմիր խաչի միջոցով։
Այս մասին ասաց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։
«Նա մոլորվել է նոյոմբերի 30-ին, երեկոյան 18։30-19։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մի քանի օր հետո ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջոցով դին հանձնվել է։ Ողջ-առողջ գնացել է, գերեվարվել, հետո դին են բերել»,-ասաց նա։