armenpress.am: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ռամիլ Ասքերովն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:
Ասքերովի աշխատանքից ազատման հրամանը ստորագրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ներքին անվտանգության գլխավոր վարչության պետի՝ աշխատանքից ազատման պատճառը դեռ հայտնի չէ: