Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ավագանու անդամների հետ քննարկել է հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Արցախյան պատերազմի հրամանատար Ռուստամ Գասպարյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ու նշել, որ նիստը կկայանա այս ամսին: