Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՍՀ նախարարը և ղեկավար անձնակազմը նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար չեն ստացել և չեն ստանալու պարգևավճարներ կամ այլ հավելավճարներ։
Նշվում է, որ նախարարի և ղեկավար անձնակազմի վարձատրությունը բաղկացած է բացառապես օրենքով սահմանված աշխատավարձից։