«Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ»․ «Իմ քայլը» ներկայացրեց վերջին ամիսների աշխատանքը |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի իշխող խմբակցության ներկայացուցիչներն այսօր ըստ հանձնաժողովների պատմեցին, թե ինչ աշխատանքներ են տարել այս 6-7 ամիսների ընթացքում։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի զեկույցից հայտնի դարձավ, որ ինչպես նախկինում, հիմա էլ ԱԺ-ում քննարկված հարցերի գերակշիռ մեծամասնությունը կառավարության նախաձեռնություններն են։

«Դա բնական է։ Միշտ այդպես եղել է, և միշտ այդպես պետք է լինի, որովհետև գործադիրն ինքն ավելի շատ է առնչվում այդ պրակտիկ խնդիրներին, ու խնդիրներն ու լուծումները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները», – արդարացրեց Թունյանը։
Նա ասաց, որ ըստ հանձնաժողովների՝ զեկուցում են կատարած աշխատանքների մասին, քանի որ մինչ այդ իրենց մեղադրում էին անգործության համար։

«Ամենասկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, Ազգային ժողովին մեղադրում էին պարապուրդի մեջ ու ասում էին՝ նախագծերի քանակը շատ քիչ է։ Մենք ուղղակի ուզում ենք սրանով ցույց տալ, որ Ազգային ժողովն աշխատում է և բավականին ինտենսիվ ու արդյունավետ է աշխատում», – ասաց Թունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան

«Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում».Բաբկեն Թունյան

Գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացումը իրոք մեծ բեռ է ենթադրում. դա տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծելու. Բաբկեն Թունյան |Tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.