Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ՝

«Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման նպատակով դրանց վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, տեխնիկական վերազինման, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման համար։

Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին նաև գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացրեց 448 մլն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.