hetq.am։ Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Պաշտպանության նախարարությունից հետ վերցնել Արին-Բերդի փողոց 7 հասցեում գտնվող 183 միլիոն դրամ կադաստրային արժեքով, 3842 քառ. մետր մակերեսով շինությունները, դրանց սպասարկման հողամասը։
Վերը նշված գույքն ու տարածքը կամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ նշված գույքը վերցվելու է ՊՆ-ից՝ ելնելով պետական գույքի արդյունավետ կառավարման քաղաքականությունից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքը ներկայում Պաշտպանության նախարարությունը չի շահագործում։