ՀՀ-ում հաճախ են շահագործման թույլտվություն ստանում հանքեր, որոնք կարճ ժամանակ անց փակվում են կամ լքվում։ Սյունիքի մարզում բազմաթիվ հանքեր կան, որոնց համար տարբեր ընկերություններ ստացել են օգտակար հանածոների տարեկան հստակ արտադրաքանակի նշումով ընդերքօգտագործման թույլտվություններ, սակայն արդյունահանում չեն իրականացրել։

Այս հանքավայրերից շատերի համար ընդերքօգտագործման իրավունք են ստացել խոշոր կամ դրանց հետ փոխկապակցված այլ ընկերություններ։ Այդ ընկերությունների զգալի մասը տարբեր տարիներին այդպիսի թույլտվություններ է ստացել նաև մյուս մարզերի այլ հանքերի համար, որոնք նույնպես չեն շահագործվել։ Ավելին՝ գրեթե բոլորը շահութահարկեր չեն վճարել։

Բազմաթիվ հանքատարածքներ կան, որտեղ ուղղակի անտառներ են հատվել, բնապահպանական ռիսկեր պարունակող տարբեր աշխատանքներ իրականացվել, սակայն արդյունքում առանց հանքանյութի արդյունահանման թողնվել անորոշ վիճակում՝ չունենալով անգամ հանքի փակման ծրագրով պայմանագրում նախապես սահմանված պարտավորություններ։

Այս մուլտիմեդիա պատմությունը ներկայացնում է Սյունիքի մարզի ընդերքօգտագործման թույլտվություն ստացած, բայց չշահագործվող հանքերը, դրանց մոտակա գյուղերի սոցիալ-տնտեսական պայմաններն ու բնակիչների կարծիքները։

https://readymag.com/2698341

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.