Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։ Այս մասին տեղեկացնում է նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Պարտավորություն ենք ստանձնել միավորել ջանքերը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կյանքի որակի և պայմանների բարելավման, կրթության ու վերականգնողական ծառայությունների հավասար հասանելիության ապահովման համար։

Նպատակ ունենք օժանդակել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան վերականգնողական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

«Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանի հետ քննարկել ենք նաև հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառման ուղղված արդյունավետ մեխանիզմների կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ խաղահրապարակների ներդրման գաղափարը, որից առաջինը տեղադրվելու է մանկատանը՝ մանկատան և հարակից թաղամասի երեխաների համար»,- գրել է նախարար Առաքելյանը Ֆեյսբուքյան իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.