hetq.am։ «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի վարչական անձնակազմի թվաքանակը կկրճատվի, որի արդյունքում տնտեսված գումարը կուղղվի արգելոցի պահպանության որակի բարձրացմանը։ Որոշման նախագիծը կառավարություն էր ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարությունը նախատեսում է կրճատել արգելոցի գիտության և պահպանության գծով տեղակալների հաստիքները։
«Որոշման ընդունման նպատակն է փորձնական տարբերակով վարչական մոդելի ստեղծումը, որը հետագայում կարող է կիրառվել նաև համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքներում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում»,- որպես հիմնավորում հայտնել է շրջակա միջավայրի նախարարությունը։