Կառավարությունը Ջրային կոմիտեին հատկացրեց ավելի քան 64 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am։ Ոռոգման համակարգում շուրջ 2041 ջրաչափական սարքավորումներով կահավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը Ջրային կոմիտեին 2019 թվականի ինն ամսում կհատկացնի 44 մլն 974 հազար դրամ:

Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 25-ի նիստում:

Նույն որոշմամբ նախատեսվում է Լոռու մարզի Սպիտակ համայնքի Քըրք Քըրքորյան և Այգեստան 2 թաղամասերի կոյուղագծերի կառուցումն ավարտելու նպատակով Ջրային կոմիտեին հատկացնել լրացուցիչ 19 մլն 766 հազար դրամ:

Միջոցները հատկացվում են կառավարության պահուստային ֆոնդից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.