ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնելու գործընթաց: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ`սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։

Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգը։

Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու նպատակով։

Կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսի 6,500,000 ՀՀ դրամից։ Ընդ որում, ծրագրի շրջանակում կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը, և հաշվի առնելով պետության կողմից սուբսիդավորման առկայությունը՝ վարկ ստանալու համար սահմանափակումներ չեն լինելու։

Այս ծրագիրը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները»,- գրել է Առաքելյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.