24news.am: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունն ապրիլի 30-ին կառավարությունների ղեկավարների՝ Կազանում նախատեսված հանդիպմանը․ Ադրբեջանի ներկայության հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ներկայումս հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել»,- ասել է նա՝ պատասխանելով Ադրբեջանի մասնակցության մասին հարցին ,-«Իսկ մնացած բոլորը հաստատել են»: