Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ Այս մասին Մարուքյանն ասաց լրագրողների հետ զրույցում։

«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանարել»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.