Եթե ունեք նման փաստ, ես անձամբ ձեռնաշղթա կհագցնեմ այդ ծառայողի ձեռքերին. Օսիպյանը՝ վարորդական իրավունք ստանալու մասին |news.am|

news.am։ Հայաստանում տեղի ունեցող ավտովթարների հարցում մեծ դերակատարություն ունի այն, որ նախկինում անօրինական ճանապարհով վարորդական իրավունքներ են տրվել քաղաքացիներին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

«Ես փաստ չունեմ, բայց ես էլ մեր հայրենիքի սրտացավ բնակիչ եմ և տեղեկացված եմ եղել, և ասել են, որ վարորդական իրավունքները ձեռք են բերում այլ ճանապարհներով և մարդը չունենալով համապատասխան գիտելիք, այսօր կոչվում է վարորդ ու ղեկին նստած է»,-ասաց նա:

Օսիպյանը վստահեցրեց, որ այսօր անհնար է վարորդական իրավունք ձեռք բերել զարտուղի ճանապարհով. «Այսօր վստահեցնում եմ, եթե ունեք նման փաստ՝ անձամբ ես ձեռնաշղթաներ կհագցնեմ այդ ծառայողների ձեռքերին և անձամբ խցի դուռը կփակեմ նրանց վրա … չկա նման բան»,-ասաց նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի». Օսիպյանն՝ իր եղբորորդու մասնակցությամբ 2014-ի դանակահարության գործից |azatutyun.am|

Վալերիյ Օսիպյանը Լոռու մարզի ոստիկանապետ է նշանակել |tert.am|

Ոստիկանության 6-րդ վարչության պետը ոչնչացրել է հանցանշանները |Ժամանակ|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.