Բոլոր պետական սոցիալական ծառայությունները մեկ հարթակում. գործարկվել է socservice.am-ը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է հարթակ, որտեղ ներառել է բոլոր պետական սոցիալական ծառայությունները: Նոր գործարկված socservice.am կայքում այցելուները կարող են գտնել սոցիալական ծառայությունների հետ կապված ցանկացած տեղեկություն, առցանց նամակ գրել, դիմում ներկայացնել և այլն: Սոցիալական ապահովություն, աշխատանք և զբաղվածություն, բժշկասոցիալական փորձաքննություն, սոցիալական աջակցություն. այս բոլոր ուղղություններով ծառայությունների հետ կապված ամբողջ տեղեկությունը, մանրամասները հնարավոր է ստանալ մեկ պատուհանի սկզբունքով, մեկ տեղից: 

«Ներկայում յուրաքանչյուր կառույց, օրինակ` բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության ծառայությունն ու մյուսներն առանձին իրենց պաշտոնական կայքերն ունեն: Մեր քաղաքացիները յուրաքանչյուր ծառայության հետ կապված մանրամասներին ծանոթանալու, առցանց դիմում գրելու կամ այլ գործողությունների համար այցելում են կոնկրետ այդ ծառայության կայք: Հիմա այդ բոլորը միավորվել են մեկ տեղում: Մեկ կայք այցելելով՝ քաղաքացին կարող է ամբողջական տեղեկություն ստանալ բոլոր պետական ծառայությունների մասին»,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը: 

Նախարարի խոսնակը նշեց, որ տարբեր ծառայությունների պաշտոնական կայքերում համապատասխան գործառույթները դեռ շարունակելու են գործել, քանի որ այս ընթացքում տարբեր ծրագրերի հետ կապված հենց այդ կայքերն են շրջանառվել և քաղաքացիները սովոր են դրանց, այնտեղով են իրենց դիմումները լրացրել: Մի որոշ ժամանակ և՛ միասնական հարթակը կգործի, և՛ ծառայությունների կայքերը, մինչև բոլորը մեկ կայքում ինտեգրելու գործընթացն ամբողջացվի: Եթե գերատեսչությունների կայքերում նաև լինում են պաշտոնական գործընթացների մասին տեղեկություններ, ապա միասնական հարթակում տեղադրվելու են բացառապես ծառայությունների մասին պատմող նյութեր: Այսինքն՝ ինչ ծրագիր է, ինչ է իրենից ենթադրում, ինչպես դիմել, հարցերի դեպքում ում դիմել և այլն: Զառա Մանուչարյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի կայքի գործիքակազմը, կոճակներն ավելի պրակտիկ լինեն գործընթացն ավելի հեշտացնելու համար: 

Շարունակությունը կարդացեք armenpress.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.