Հարկային եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռն ունեցել է ԱԱՀ-ն |armenpress.am|

armenpress.am: Պետբյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում 2020-ին ամենամեծ կշիռն  ունեցել է ավելացված արժեքի հարկը՝ շուրջ 472 մլրդ դրամ: այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

«Մեր եկամուտների կառուցվածքում ամենամեծ կշիռը, ինչպես նախկինում, այնպես էլ 2020-ին ունեցել է ավելացված արժեքի հարկը: ԱԱՀ-ի գծով մուտքերը 2020-ին կազմել են մոտ 472 մլրդ դրամ: Հարկային եկամուտների տեսակետից հաջորդն իր նշանակալիությամբ եկամտային հարկն է, որի մասով պետբյուջեն համալրվել է շուրջ 412 մլրդ դրամով՝ հարկային եկամուտների  գրեթե 30 տոկոսը»,- ասաց Ջանջուղազյանը:

Շուրջ 149 մլրդ դրամ են կազմել շահութահարկի գծով մուտքերը: Ջանջուղազյանը նշեց, որ տվյալ դեպքում պետբյուջեի հարկային եկամուտների շուրջ 11 տոկոսի չափով համալրումը շահութահարկի հաշվին, ըստ էության, հետևանք է 2019-ի տնտեսության շահութաբերության համեմատաբար բարձր մակարդակի, ինչն իր արտացոլումն էր գտել տնտեսության իրական աճի ցուցանիշում:

Ակցիզային հարկից ստացված մուտքերը ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 8.9 տոկոսն են կազմել կամ գերեթե 124 մլրդ դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.