Արմավիրի մարզպետը Գայում, Լուսագյուղում, Մարգարայում և Արաքսում ծանոթացել է վերջին երեք տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համանքային այցերի շրջանակում այսօր եղել է Գայում, Լուսագյուղում, Մարգարայում և Արաքսում, ծանոթացել ՀՀ կառավարության աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով վերջին երեք տարիներին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին։

«Գայում 2020 թվականին հաստատված պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով շարունակվում է 316 մլն դրամ ընդհանուր արժեքով մանկապարտեզի կառուցումը՝ նախատեսված շուրջ 150 երեխայի համար:

Լուսագյուղ համայնքի կարիքների համար 2020 թվականին հաստատված համանուն ծրագրով կառուցվել է ֆոտովոլտային կայան՝ շուրջ 8 մլն դրամընդհանուր արժեքով:

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 2018 թվականին հիմնանորոգվել է Լուսագյուղի 574 մ երկարությամբ կենտրոնական փողոցը: 2019-ին էլ համայնքի կարիքների համար ձեռք են բերվել մեքենասարքավորումներ:

2019 թվականին պետական բյուջեի միջոցներով գազաֆիկացվել է նաև Լուսագյուղ համայնքի միջնակարգ դպրոցը:

2021 թվականի համար էլ համայնքապետարանը մարզպետարան է ներկայացրել սուբվենցիոն ծրագրի 2 հայտ՝ Լուսագյուղ համայնքի նոր բնակեցված փողոցների համար 1300 գծմ գազատարի կառուցում և Լուսագյուղ համայնքի ոռոգման պոմպի և հոսանքագծի կառուցում (11 մլն դրամ նախնական արժեքով, 50% պետության և 50% համայնքի համաֆինասնավորմամբ), համայնքն ամբողջական փաթեթ չի ներկայացրել, հրաժարվում է ծրագիրը 2021թ-ին իրականացնելուց)։

Նշեմ նաև, որ Եվրասիական զարգացման բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից այժմ իրականացվում է Լուսագյուղի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնման ծրագիրը։

Հաջորդիվ այցելելով Մարգարա համայնք՝ ներկա եմ գտնվել նաև 2019 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Ծանոթացել եմ նաև 2020 սուբվենցիոն ծրագրով համայնքի 6 փողոցում իրականացված ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:

Հավելեմ, որ 2021 թվականի համար Մարգարայի համայնքապետարանի կողմից մարզպետարան է ներկայացվել համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցմանը և ընդլայնմանը վերաբերող սուբվենցիոն ծրագրի 1 հայտ:

Համայնքային շրջայցն ամփոփել եմ Արաքսում, որտեղ հիմնականում ծանոթացել եմ 2020 թվականին հաստատված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով ավարտական փուլում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին:

2021 թվականի համար սուբվենցիոն ծրագրով արդեն մարզպետարան է ներկայացվել Արաքս համայնքի մշակույթի պալատի դիմացի այգու կառուցման հայտը»,- հայտնել է մարզպետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Պռոշյանի կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է |pastinfo.am|

Վարդանաշեն համայնքի ղեկավարն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել համայնքի ավագանուն․ Արմավիրի մազրպետարան

Գրիբոյեդովի բնակիչները պահանջում են նորոգել գյուղի ճանապարհը․ փակել են Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը|24news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.