Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և առևտրի օրենսդրության կոմիտեի անցկացրած հանդիպման ժամանակ Կանաչ մայրցամաքի արտգործնախարար Մարիս Փեյնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը: Նա նշել է՝ դա «այն հարցն է, որը մենք ուսումնասիրում ենք»:  

Ավստրալիայի վարչապետ, նախկին օրենսդիր Սքոթ Մորիսոնը դեռևս 2011-ին կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ապրիլին՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ զոհերի հիշատակին նվիրված իր ուղերձում, ճշգրիտ չի բնութագրել 1915-ի իրադարձությունները:

Ավստրալիայի արտգործնախարարը նշել է, որ երկրի իշխանությունները հետևում են այս հարցի հետ կապված՝ մյուս պետությունների գործողություններին և հաշվի նստում դրանց հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.