Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։
Ուղերձում ասվում է.
«Հարգելի Արմեն Վարդանի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։
Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ»։