Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի Նորա Արմանիին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ դերասանուհի, բեմադրիչ և պրոդյուսեր Նորա Արմանիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է հայտնի դերասանուհուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու առթիվ՝ վստահություն հայտնելով, որ նա կշարունակի իր ներդրումն ունենալ հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման գործում:

«Մեր երկրի հարստությունը մեր ժողովուրդն է՝ անկախ նրանից, որտեղ է բնակվում: Մենք պետք է կարողանանք այդ հարստությունը, այդ հսկայական ներուժը լիարժեք օգտագործել ի շահ մեր երկրի զարգացման»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ Սփյուռքի մեր տաղանդավոր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին:

Տիկին Արմանին մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինձ համար պարտավորվածություն է: Սա նշանակում է, որ հիմա ես շատ ավելի լուրջ և շատ ավելի խոր ձևով պետք է ծառայեմ հայրենիքիս»,-ասել է նա: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.