factor.am: Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում Երևան-Արմավիր մայրուղում։
Պատճառը ոռոգման ջրի բացակայությունն է: Հողագործությամբ զբաղվողները պնդում են` ոռոգման ջրի բացակայության պատճառով չորանում է միրգ֊բանջարեղենը, Ֆինանսական մեծ վնասներ են կրում։
Ակցիայի մասնակիցները փակել էին ավտոճանապարը, իսկ այժմ 15 րոպեով բացել են և սպասում են ոլորտի պատասխանատուներին ժամանմանը։