tert.am։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի այցը Թբիլիսի հակառուսական բողոքներ էր հրահրել Վրաստանում, մտադիր է կրկին այնտեղ մեկնել, գրում է lenta.ru-ն:
Նա հայտնել է, որ ցանկանում է աշնանն իր երեխաների հետ ուխտագնացության մեկնել Վրաստան, «քանի որ մենք չունենք Վրաստանի պես մեկ ուրիշ վայր»:
«Ես շատ եմ ցանկանում այցելել, ես այնտեղ անձնական ծրագրեր ունեմ»,- հայտնել է պատգամավորը:
Ավելի վաղ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը հայտնել էր, որ Վրաստանի խորհրդարանի միջադեպից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերը նախապես պլանավորված են եղել: Խորհրդարանականը հայտարարել էր, որ իր գործընկերների հետ միասին ականատես է եղել «մարդկանց, որոնք դուրս են եկել Ռուսաստանի, երկրի նախագահի դեմ նախապես պատրաստված պաստառներով»: