Պատերազմում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք ստացած և ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան վերականգնողական ծառայություններ ստանալ «էկզոսկելետոն» աջակցող միջոցի օգնությամբ․ նախագիծն այսօր հավանության է արժանացել Կառավարության կողմից։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Էկզոսկելետոնը» ծանր հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժումն ապահովելու նորագույն աջակցող միջոցներից է, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության վերականգնմանը, հնարավորություն կտա ինքնուրույն քայլել։ Այն կլինի առավել արդյունավետ, եթե հենաշարժողական խնդրի ի հայտ գալուց հետո երկարատև ժամանակ չի անցել. այս դեպքում վերականգնման հավանականությունն առավել մեծ է:

Հավատարիմ մնալով սահմանած առաջնահերթություններին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ քայլ է կատարում հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց կյանքի որակի բարելավման համար։

Աջակցող միջոցի ձեռքբերումը նպատակ ունի բարձրացնել զինծառայողների կարիքին համապատասխան ծառայությունների մատուցման որակը։ Աջակցող միջոցն այս փուլում կտրամադրվի վերականգնողական կենտրոններից մեկին՝ զինծառայողների լիարժեք վերականգնումն ապահովելու նպատակով: Գրանցած արդյունքների ուսումնասիրությունից հետո կդիտարկվի նաև անհատական օգտագործման տրամադրելու հնարավորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.