shantnews.am։ Երկամյա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ելույթ ունենալով՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում:
«Ես կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որ սատարեց Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձին»,- ասել է Վորոբյովը:
Նա նաև ընդգծել է խորհրդարանականների կապի կարևորությունը հասարակական գործիչների և այն կառույցների հետ, որոնց գործունեությունը միտված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: