Կառավարությունը ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող ծրագիրը կներդնի հունվարի 1-ից

Կառավարությունը նախատեսում է 2022 թվականի հունվարի 1-ից ներդնել ծնելիությունն ու բազմազավակությունը խթանող հաջորդ ծրագիրը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

«Ծրագրի շահառու դառնալու հիմնական պայմանն է լինելու 2022 թվականի հունվարի 1-ից հետո ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծնունդը։ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծնվելուց հետո կառավարությունը ամսական կտրվածքով կհատկացնի 50 հազար դրամ՝ մինչև երեխայի 6 տարեկանը։ Մասնավորապես, եթե առնվազն 2 երեխա ունեցող ընտանիքում 2022 թ-ից հետո կծնվի մեկից ավել երեխա, ապա շահառու ընտանիքն ամսական կստանա 50 հազարական դրամ՝ ամեն նոր ծնված երեխայի համար»,- գրել է Խաչատրյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը արձանագրել է, որ կառավարության՝ ծնելիությունը խթանող ծրագրերը դրականորեն են ազդում ծնելիության ցուցանիշի վրա։

«2014 թվականից ի վեր ծնելիության պարբերաբար անկում գրանցող ցուցանիշն առաջին անգամ աճ գրանցեց 2020 թվականին, իսկ 2021թ-ի 1-ին կիսամյակի ծնունդների բացարձակ թիվն աճեց 1.413-ով կամ շուրջ 9 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Վերջին ժամանակաշրջանի գրանցած աճի տեմպերի պահպանումը, ըստ էության, կարող է շոշափելի ազդեցություն թողնել Հայաստանի դեմոգրաֆիկական պատկերի վրա»,- գրել է Խաչատրյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.