news.am: Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերի գործը առանձին կքննվի՝ կապված նրան անմեղսունակ ճանաչելու հետ: Երկուշաբթի այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:
«Փորձաքննությամբ նա անմեղսունակ է ճանաչվել, ուստի նրա դեմ գործն առանձին վարույթով կքննվի եւ դատավարությունն էլ 2 ավագ քույրերի գործից առանձին կընթանա»,- ասել է Լիպցերը:
Փաստաբանը հստակեցրել է, որ այս պահին գործի նյութերին ծանոթանում են տուժող կողմի ներկայացուցիչները: «Պաշտպանական կողմը դեռեւս չի սկսել ծանոթանալ, մենք սպասում ենք տուժող կողմից այս ընթացակարգի ավարտին»,- ասել է պաշտպանը:
Մոսկվայի Բասմանյան դատարանն ավելի վաղ մինչեւ հուլիսի 28-ը երկարացրել էր Խաչատրյան 3 քույրերի՝ որոշակի գործողությունների արգելքի ձեւով խափանման միջոցը: