Կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է. Դավիթ Տոնոյանը՝ զորամաս վերադառնալ չցանկացող զինվորի մասին |aysor.am|

aysor.am։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։

«Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», – ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։
«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», – ասաց Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր.

«Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.