Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Մարկ Միխիլսենը

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենը (նստավայրը՝ Մոսկվա):

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա կներդնի բոլոր ջանքերը հայ-բելգիական հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու և առաջ մղելու ուղղությամբ:

Նշելով, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Բելգիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ դեսպան Միխիլսենն ասել է, որ նման տարեդարձները լավ առիթ են՝ գնահատելու անցած ճանապարհն ու կատարված աշխատանքները, հստակեցնելու ապագայի անելիքները:

Նախագահ Սարգսյանի խոսքով՝ 30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և ընդլայնվելու լավ հնարավորություններ։

Հայաստանի նախագահը և Բելգիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին, մասնավորապես տնտեսական համագործակցությունը բարելավելու, առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու հեռանկարներին։ Ընդգծվել է փոխգործակցության մեծ ներուժը հատկապես գիտության, կրթության, կենսատեխնոլոգիաների ոլորտում:

Նախագահ Սարգսյանը կարևորել է նաև երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտի զարգացումը՝ որպես դրան նպաստող կարևոր հանգամանք նշելով Երևանի և Բրյուսելի միջև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«ADSW Talks»-ում հրապարակվել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը

Հոկտեմբերի 27-ը համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա. ՀՀ նախագահ |aysor.am|

ՀՀ ԶՈւ ավիացիայի պետի պաշտոնում Ավետիկ Մուրադյանին փոխարինել է Գագիկ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.