armenpress.am: Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Արմեն Սարգսյանը բարձրագույն պարգևներ, կոչումներ է շնորհում տարբեր բնագավառների ներկայացուցիչների՝ զինվորականների, ոստիկանների, բժիշկների, մշակութի գործիչների, հետմահու պարգատրում նաև հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիներին:
Հանրապետության նախագահը մոտ 100 պարգևներ է հանձնում սեպտեմբերի 21-ին իր նստավայրում: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապհովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողություններում ցուցաբերած արիության, անմնացորդ նվիրումի համար հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով հետմահու պարգաևտրվեցին հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիները:
Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 30-րդ տարեդարձը: